Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում ևս թվային ծառայություններ մատուցող օպերատորների ցանկն ընդլայնելու համար:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում:
Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում