Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից. Հաջողակ մտքեր՝ օրը մոտիվացված սկսելու համար

1 Min Read

Միայնակ ես չեմ կարող փոխել աշխարհը: Բայց ես կարող եմ ջրի մեջ քար նետել, որը շատ ալիքներ կառաջացնի:

Մայր Թերեզա

Ես բացահայտել եմ ինձ համար հաջողության գաղտնիքը՝ ձևակերպված 3 մասերից. վստահություն ինքդ քո հանդեպ, ազնվություն, ինտենսիվ աշխատանք: Շատ մարդիկ գիտեն այդ սկզբունքները, սակայն ոչ բոլորն են կարողանում այն կիրառել գործնականում:

Առնոլդ Շվարցնեգեր/ դերասան, բոդիբիլդինգի մարզիկ/

Եթե դուք ուշադրություն եք դարձնում այն բանի վրա, թե ինչ ունեք այս կյանքում՝ դուք միշտ կունենաք ավելին: Եթե Դուք կենտրոնանում եք այն բանի վրա, թե ինչ չունեք՝ դուք երբեք բավարարված չեք լինի:

Օպրա Ուինֆրի/ ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, դերասանուհի, պրոդյուսեր և բարեգործ/

Ես չեմ կարող փոխել քամու արագությունը: Բայց ես կարող եմ թեքել առագաստներս այնպես, որ կարողանամ միշտ հասնել իմ նշանակետին:

Ջիմի Դին/ամերիկյան հայտնի երգիչ, դերասան և գործարար/

Այն ինչ մարդկային ուղեղն ունակ է մտածելու և հավատալու,  դրան կարող է հասնել:

Նապոլեոն Հիլլ/ գրող/

Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Լաո Ցզի/փիլիսոփա, գրող/

Երբ մարդն ընկնելուց հետո բարձրանում է, դա ֆիզիկա չէ, այլ բնավորություն:

Մայք Թայսոն/ բռնցքամարտիկ/

Ամենադժվար որոշումը սկսել գործելն է, մնացածը կախված է կամքի ուժից:

Ամելիա Էրհարթ/ գրող, օդաչու/

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով