Mercedes-Benz-ը դարձել է առաջին ավտոարտադրողը, որը 3-րդ մակարդակի ինքնավար վարման տեխնոլոգիայով մեքենաներ է վաճառում ԱՄՆ-ի սպառողներին: EQS-ը և S-Class-ի սեդանները հագեցած են Drive Pilot-ով, որն օգտատերերից չի պահանջում ուշադրություն դարձնել ճանապարհին, ի տարբերություն Tesla-ի Full Self-Driving տարբերակի:
Գերմանական ավտոարտադրողը սկսել է մատակարարել առաջին ինքնակառավարվող մեքենաները․ մոտ 65 մեքենա արդեն գրանցված է Կալիֆոռնիայում և Նևադայում:
Mercedes-ը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին ավտոարտադրողը, որը ստացել է 3-րդ մակարդակի ինքնավար տեխնոլոգիայով մեքենաների վաճառքի պաշտոնական թույլտվություն:
Mercedes EQS-ի և S-Class-ի գնորդները կարող են բաժանորդագրվել Drive Pilot համակարգին՝ տարեկան լրացուցիչ $2500-ով:
Մեքենան հնարավոր կլինի տարբերել թափքի փիրուզագույն լույսերով։ Mercedes-ը ստացել է հատուկ թույլտվություն՝ օգտագործելու լուսավորության այս գույնը։
Այնուամենայնիվ, տեխնոլոգիան ներկայումս հասանելի է միայն Կալիֆոռնիայում և Նևադայում: Ավտոարտադրողը նախատեսում է օգտագործել այս նահանգները՝ համակարգը փորձարկելու համար։
Drive Pilot Level 3-ն ունի սահմանափակումներ: Այն կարող է օգտագործվել միայն որոշ ճանապարհների վրա՝ 65 կմ/ժ-ից ցածր արագությամբ և ցերեկային ժամերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում