Առևտուրը համաշխարհային տնտեսության շարժիչ ուժն է։ Վերջինս է՛լ ավելի արդյունավետ է սկսում ազդել ազգային տնտեսությունների վրա, եթե առանձին շուկաներում պահպանվում են մրցակցային պայմանները։ Այստեղ առանձնացնում ենք մանրածախ և մեծածախ առևտուրը, որոնք երկուսն էլ իրենց կարևոր դերակատարումն ունեն։
Մարնածախ առևտրի համաշխարհային հսկաներից շատերի անունները քաջ հայտնի են մեր հանրության տարբեր շրջանակներին` H&M, IKEA և Carrefour և այլն։
Այս առումով հետաքրքիր է անդրադառնալ աշխարհի 10 ամենաընդարձակ մանրածախ առևտրի հսկաներին․
H&M-ը ամենաշատն է ներկայացված աշխարհի տարբեր անկյուններում։ Շվեդական այս խանութների ցանցը գործունեություն է ծավալում 68 երկրում և ունի ավելի քան 4,454 խանութ։
2023թ.-ին շվեդակամ մանրածախ առևտրի առաջատարի հասույթը կազմել է $21,6 մլրդ։ H&M-ի խանութների քանակով առաջին 3 երկրներն են ԱՄՆ-ն, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել IKEA-ն։ Վերջինս ներկայացված է 51 երկրում և ունի 464 խանութ։ Ընդ որում՝ IKEA-ն 2023թ.-ին մուտք գործեց Հնդկաստանի տեխնոլոգիական հաբ-քաղաք՝ Հայդարաբադ։
Նկատենք, որ IKEA-ն նիդերլանդական խանութների ցանց է, որի հասույթը 2023թ. կազմել է $44 մլրդ։
Երրորդ տեղում է իսպանական Inditex-ը, որը գործում է 45 երկրում և ունի 4,575 խանութ։ Inditex-ի հասույթը կազմել է $36,3 մլրդ։
Հինգերորրդ տեղում ֆրանսիական Carrefour-ն է, որը ներկայացված է 32 երկրում և ունի 8,192 խանութ։ Carrefour-ի հասույթը 2023թ. կազմել է $89,7 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում