Էքստրիմի սիրահարները կարող են հայտնվել ծովի չնվաճված խորություններում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Հետքովիդյան աշխարհում զբոսաշրջության ոլորտը շարունակում է էլ ավելի արագ տեմպերով զարգանալ: Զբոսաշրջության զարգացման համար ջանք չեն խնայում տնտեսության տարբեր ոլորտները. փորձում է արվում երկրի հյուրերին առաջարկել հանգստի կազմակերպման առավել էքստրեմալ, հետաքրքիր և տպավորիչ տարբերակներ։ Հանգստի և ժամանցի իր  արտասովոր տարբերակն է առաջարկում «Triton Submarines» ընկերությունը, փոխանցում է hightech.fm-ը:


2024 թվականի մարտին որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան


Triton Submarines-ը հայտարարել է, որ ամերիկյան զբոսաշրջային կազմակերպությանն է մատակարարել «Triton 660/9 AVA» սուզանավ։ Վերջինս 9 տեղանոց  ապակեպատ գունդ է, որն ապահովելու է անմոռանալի ուղևորություն ծովի հատակ՝ բացահայտելու ջրային կյանքի անտեսանելի կողմերը: Սուզանավը Ցանկացողները այս սուպեր սուզանավի շնորհիվ կարող են հայտնվել մինչև 200 մետր խորության վրա:  «Triton 660/9 AVA» սուզանավը կարող է զարգացնել 5,5 կմ/ժ  արագություն և մնալ ջրի տակ առավելագույնը 12 ժամ։ Ապակեպատ դիզայնի շնորհիվ զբոսաշրջիկներն ամբողջությամբ կվայելեն ծովաշխարհի աննկարագրելի գեղեցկությունը:

 

Կիսվեք այս հոդվածով