Որքա՞ն վնաս է հասցվել մարդկությանը ֆինանսական հատվածում կատարված հանցագործությունների հետևանքով

2 Min Read

Տնտեսության ցանկացած հատվածում ակտիվ գործունություն են ծավալում հանցագործները, ովքեր մշակում են հատուկ սխեմաներ` կորզելու հնարավորինս մեծ գումարներ` միեւնույն ժամանակ չթողնելով հանցագործության հետքեր։

Այս առումով փողերի լվացման գործընթացը չափազանց տարածված երևույթ է։ Դրան ծանոթ են նաև Հայաստանի քաղաքացիները։ Օրինակ, փողերի լվացման դասական գործընթաց է ապoրինի գումարների միայն չնչին մասով բազմաթիվ անշարժ գույքեր գնելը։

Ժամանակակից աշխարհում ֆինանսական հատվածում հանցագործություններն իրականացվում են մեծ մասամբ նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ֆինանսական հատվածում կատարված հանցագործությունների և հանցավոր տարատեսակ սխեմաների օգտագործման արդյունքում մարդկությանը հասցված վնասի ծավալները միայն 2023թ.-ին կազմել են մոտ $486 մլրդ։

Հետաքրքիր է հասկանալ՝ ֆինանսական խարդախությունների և սխեմաների կիրառմամբ առաջացած ֆինանսական կորուստների պատկերը.

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ. պատճառված ֆինանսական վնասների 80%-ը բաժին է ընկնում վճարային խարդախություններին։ Դրանց զգալի մասը կապված է իրական ժամանակում ընթացող վճարումների հետ, քանի որ հանցագործները օգտագործում են վճարային համակարգերը դրամական փոխանցումները վերահասցեավորելու նպատակով։

6% մասնաբաժնով կամ $28,6 մլրդ-ի պատճառած վնասով երկրորդ հորիզոնականում են հայտնվել հանցագործությունները կապված բանկային քարտերի հետ։ Այս հանցագործությունները կատարվում են կրեդիտային կամ դեբետային վճարային քարտերի օգնությամբ։ Սովորաբար դրանց նպատակն է լինում ապրանքներ ձեռք բերելը կամ երրորդ անձի կողմից գումարների փոխանցումը այլ տնտեսվարողների հաշիվներին։

Երրորդ հորիզոնականում են չեկերի հետ կապված հանցագործությունները, որոնց գլոբալ վնասները 2023թ.-ին կազմել են $26,6մլրդ։

Օրինակ, 2008թ. ԱՄՆ-ի մի կոնգրեսական օգտագործել է կեղծ անուն և գողացված չեկային գրքույկ, որպեսզի հագուստ գնի Բրազիլիայում։ Հետագայում գողացված իրերը վերադարձվեցին չնայած կոնգրեսականի այն պնդմանը, որ դրանք նա նվերներ է ստացել իր ընկերոջից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով