Եվրահանձնաժողովը 5,6 միլիարդ եվրո է հատկացրել ծովային հողմակայանների զարգացման համար, որվեսզի կարողանան ապահովել Եվրամիության էներգետիկ անվտանգությունը։
«Եվրահանձնաժողովը 5,6 միլիարդ եվրո է հատկացրել ԵՄ «Հաջորդ սերնդի» հիմնադրամից՝ ֆինանսավորելու ծովային հողմակայանների զարգացումը, որպեսզի երաշխավորի ԵՄ անկախությունը ռուսական էներգակիրներից», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Բացի այդ, ԵՄ-ն նաև մտադիր են «կտրուկ» կրճատել վերականգնվող էներգիայի աղբյուրների, այդ թվում՝ հողմակայանների կառուցման հետ կապված նախագծերի թույլտվությունների տրամադրման ժամանակը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի կարծիքով՝ ԵՄ երկրներում էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումն անհրաժեշտ է մի շարք եվրոպական երկրներում էներգիայի գների կայունացման համար։
«Մենք 27 երկիր ենք, և մենք միշտ կարող ենք փոխհատուցել էներգիայի պակասը», – եզրափակել է ֆոն դեր Լեյենը:
Հիշեցնենք, որ գոստոսի 29-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ էներգետիկ ճգնաժամի համատեքստում պատրաստվում է էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի արտակարգ բարեփոխում։ ԵՄ-ին անհրաժեշտ է ստեղծել էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդել, գրում է Газета.Ru-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում