ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ «վերջնագիր» են ընդունել TikTok-ի համար: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը կստորագրի մի օրինագիծ, որը կստիպի TikTok-ի մայր ընկերությանը՝ ByteDance-ին, հրաժարվել հավելվածում իր մասնաբաժինից կամ բլոկավորվել երկրում: Ընկերությանը մեկ տարի ժամանակ կտրվի դա անելու համար:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց օրենք, որը ByteDance-ին պարտավորեցնում էր 9 ամսվա ընթացքում վաճառել TikTok-ը, եթե ընկերությունը ցանկանում է պահպանել իր ներկայությունը ամերիկյան շուկայում։
Օրենքը հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ (79 կողմ, 18 դեմ)։
ԱՄՆ-ը TikTok-ին ժամանակ է տվել
TikTok-ը չընդունեց այս որոշումը և հայտարարեց արգելքը դատարանում վիճարկելու մտադրության մասին։ Ընկերության հայտարարության մեջ ասվում է. «TikTok-ի այս արգելքը հակասահմանադրական է, և մենք այն կվիճարկենք դատարանում: Մենք վստահ ենք, որ ճշմարտությունն ու օրենքը մեր կողմն են, և մենք անպայման հաղթելու ենք»։
Ընկերությունն արդեն հայտարարել է, որ միլիարդավոր դոլարներ է ներդնելու ԱՄՆ-ում օգտատերերի տվյալների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հարթակն արտաքին ազդեցությունից և մանիպուլյացիաներից պաշտպանելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում