Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ջրային պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ հանդերձանքի, այլ մեքենաների և սարքավորումների, շարժական տնակների ձեռքբերման, կապիտալ շինարարության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման, Սյունիքի մարզում Գորիսի ՈԲ շինության կապիտալ վերանորոգման, հեղինակային և տեխնիկական հսկողության ձեռքբերման հանգամանքով։
Որոշմամբ ընդհանուր առմամբ ՆԳՆ-ին կհատկացվի 730 մլն դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում