ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկել է` կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը բացառապես իրականացնել անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը ՀՀ կենտրոնական բանկին է ներկայացրել հարկային փոփոխությունների նախագիծ, թե ինչպես է կոմիտեն պատկերացնում կրիպտոարժույթի հարկումը։
Կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցագործության 249 դեպք է արձանագրվել. փոխնախարար
«Մենք մտավախություն ունենք, որ կրիպտոարժույթների այն փոխանակման կետերը, որոնք այսօր տեսնում ենք մայրաքաղաքում, կարող են անցնեն լատենտային դաշտ»,– նշել է Բադասյանը։
Նա ասել է, որ ԿԲ-ին առաջարկել են առաջնային ու արագ իրականացնել առնվազն երկու կարգավորում` կրիպտոարժույթներով զբաղվող տարբեր սուբյեկտներ պետք է ունենան հաճախորդների նույնականացման պարտադիր համակարգ և տեղեկատվության փոխանակման համակարգ` լիազոր մարմնի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: