Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց:
Այս առնչությամբ, Ալագյազ համայնքի ավագանին որոշել է համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
Խոսքը Ալագյազ համայնքի 2-րդ փողոց 4-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող 568․8 քառ. Մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․372 հեկտար մակերեսով հողամասի մասին է:
Այսօր կառավարությունը նվիրատվությունն ընդունելու մասին որոշում է կայացրել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում