Կառավարության նիստում որոշվեց կառավարության պահուստային ֆոնդից 150 մլն դրամ հատկացնել Գլխավոր դատախազությանը՝ ՀՀ դատախազության աշխատակիցների աշխատավարձերի պատշաճ վճարումն ապահովելու նպատակով:
Հիմնավորման մեջ նշված է, որ 2024-ի հունվարի 1-ից մինչև մարտի 20-ը ՀՀ դատախազության 24 աշխատակիցների վերջնահաշվարկի համար վճարվել է 137 մլն 481 հազար դրամ գումար: Նշված գումարը՝ որպես վերջնահաշվարկի գումար, արդեն իսկ վճարվել է աշխատանքից ազատված աշխատակիցներին ՀՀ դատախազությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված աշխատավարձի ֆոնդի միջոցների հաշվին:
Ուստի, ՀՀ դատախազության աշխատակիցների աշխատավարձերի պատշաճ վճարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համալրելու ՀՀ դատախազության՝ աշխատավարձի գծով հատկացված միջոցները:
Ընդ որում, կանխատեսվում է, որ մինչև առաջին եռամսյակի ավարտը վերջնահաշվարկի համար վճարված գումարի չափը կհասնի 150 000 000 դրամի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում