Առքուվաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գները օրվա ընթացքում նվազել են գրեթե 5%-ով, փաստում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, գրում է Коммерсант-ը։
Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 98 դոլարից:
Առևտրի տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:36-ի դրությամբ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն արժեցել են 97,78 դոլար մեկ բարելի դիմաց։ Առևտրի բացումից ի վեր Brent նավթը կորցրել է 5,03%:
Օրվա ընթացքում WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 5,48%-ով։ Ժամը 18:36-ի դրությամբ հոկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 91,75 դոլարով։
Ավելի վաղ նավթի գներն աճել են՝ պայմանավորված նավթի առաջարկի կրճատման հնարավոր հեռանկարներով և շուկաներում պահանջարկի աճով։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բեն Սալմանը հայտարարել է, որ ՕՊԵԿ-ը կարող է կրճատել նավթի արդյունահանումը, եթե իրանական նավթը վերադառնա համաշխարհային շուկա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում