ՏԿԵՆ-ի միջոցներից 3.6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված միջոցներից մոտ 1.7 միլիարդ դրամ կհատկացվի հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքների, նախագծերի համար վճարումների և կառուցված ճանապարհների՝ վերջին 5 տոկոսների վճարման համար:
Ընդհանուր գումարը 5.3 միլիարդ դրամ է: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Ընդհանուր մոտ 26.2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ են»,- ասել է նախարարը:
Վարչապետը թվարկել է հիմնանորոգման, միջին նորոգման ենթակա ճանապարհները, ապա հետաքրքրվեց՝ այս տարի ճանապարհաշինության պլանները նորմա՞լ են ընթանում:
«Ե՛վ նախորդ տարվանից անավարտ աշխատանքներ ունենք, և՛ նոր մրցույթներ ունենք, նորմալ ընթանում են»,- ասել է Սանոսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում