Կառավարության նիստում փոփոխություն կատարվեց որոշումներից մեկում, ըստ որի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան տրամադրվող սոցիալական աջակցությունը:
Որոշման շրջանակներում վերը նշված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է 6.6 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:
Խոսքը 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքների մասին է, նրանք մարտ և ապրիլ ամիսներին կստանան 300-հազարական դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում