Ուշանում ենք․ կրիպտոարժույթների ոլորտը պետք է կարգավորենք․ Փաշինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին  անդրադարձել է կրիպտոարժույթին։

Նրա խոսքով, ինքը միշտ հայտարարել է, թե այդ հարցի հետ պետք է հարաբերվել, կարգավորել:

«Մենք օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ինչ է ընդհանրապես, ինչ կանոններով է աշխատում ևն։ Մենք նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգի մեջ գրել ենք, որ կրիպտոարժույթ ունենաս, հայտարարագրես, բայց դա ի՞նչ է ընդհանրապես, ի՞նչ է մեր երկրում, իրենից ի՞նչ է ներկայացնում»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ երբ խոսում են կրիպտոարժույթների մասին, բոլոր պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում, թե ամեն ինչ կքանդվի, էդ թեմայի մասին պետք չի խոսել։

Վարչապետը նշել է, որ ակնկալում է կառավարության ու ԿԲ-ի կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արագացում:

«Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք, որովհետև կարող եմ էնքան սցենարներ ներկայացնեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ էդ բաները տեղի են ունենում էն ժամանակ, երբ մենք բան չենք անում։ Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որ կարող է երկրի վրա ու երկրի տակից պայթի, գոյություն չունի։ Մեր պրոբլեմն այն է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով