Կառավարության նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության, իսկ սարքավորումները նոր արտադրական տարածքի կառուցման համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 330 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 80 աշխատատեղ՝ 470 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 94-ի՝ 429 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 155․6 մլն դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՎԱԼԱՆ ՊՐՈՖ» ՍՊԸ-ին:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև կահույքի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 13․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։
Ներկայումս առկա է 131 աշխատատեղ՝ 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 174-ի՝192 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․46 մլրդ դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում