IDC հետազոտական ընկերության նախնական տվյալներով՝ Apple-ը, 2024 թվականի առաջին եռամսյակում, կորցրել է ամենաշատ սմարթֆոններ վաճառողի իր կարգավիճակը Չինաստանում, քանի որ սմարթֆոնների մատակարարումները նախորդ տարվա համեմատ նվազել են 6.6%–ով,- գրում է Reuters-ը:
Honor-ը և Huawei-ը զբաղեցրել են առաջին հորիզոնականը, որտեղ Honor-ի շուկայական մասնաբաժինն աճել է մինչև 17.1%, իսկ Huawei-ի մասնաբաժինը հասել է մինչև 17%, մինչդեռ iPhone արտադրողի մասնաբաժինը նվազել է մինչև 15.6%:
«Apple-ը չկարողացավ դիմանալ Android-ների ինտենսիվ մրցակցությանը», – ասել է IDC-ի ավագ վերլուծաբանը:
IDC-ի տվյալներով ՝ Չինաստանում սմարթֆոնների ընդհանուր առաքումներն աճել են 6.5%–ով ՝ հասնելով 69.3 մլն միավորի։
Այս շաբաթվա սկզբին Counterpoint հետազոտական ընկերության տվյալները ցույց տվեցին, որ Չինաստանում Apple-ի սմարթֆոնների մատակարարումները այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 19%-ով , ինչը 2020 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում