Չինական խոշորագույն Industrial & Commercial Bank of China (ICBC) առևտրային բանկը 2022 թվականի առաջին կիսամյակում ավելացրել է իր զուտ շահույթը վարկային պորտֆելի աճի և ավելի բարձր տոկոսային եկամուտների շնորհիվ։
Բանկի զուտ շահույթը հունվար-հունիսին կազմել է 171,51 մլրդ յուան (24,83 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա 163,47 մլրդ յուանի դիմաց։
ICBC-ի զուտ տոկոսային եկամուտն աճել է 4,5%-ով և կազմել 351,43 մլրդ յուան, մինչդեռ վճարների և միջնորդավճարների զուտ եկամուտն աճել է 0,1%-ով և կազմել 76,02 մլրդ յուան:
Զուտ տոկոսային մարժան առաջին կիսամյակում նվազել է մինչև 2,03%, մարտի 2,10%-ի և մեկ տարի առաջվա 2,12%-ի դիմաց:
Բանկի կողմից տրված վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է 22,341 տրլն յուան՝ նախորդ տարվա վերջի համեմատ աճելով 8,1%-ով։ Ավելին, խնդրահարույց վարկերի մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում 1,42%-ից նվազել է մինչև 1,41%։
ICBC-ի ընդհանուր ակտիվները հունիսի վերջին կազմել են 38,744 տրլն յուան, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
ICBC-ի շուկայական կապիտալիզացիան 2022 թվականի սկզբից նվազել է 5,8%-ով (մինչև 1,48 տրլն յուան), մինչդեռ Shanghai Composite ֆոնդային ինդեքսը նվազել է 11,3%-ով, գրում է Interfax-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում