Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում:
Նա շեշտել է, որ պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։
«Հայոց ցեղասպանության տարելիցին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու, ինչպես նաև խաղաղությունն ու հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտության մասին»,- գրել է ԱԳ նախարարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում