Օգոստոսին Գերմանիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 8,8%-ով, ասվում է երկրի Դաշնային վիճակագրական ծառայության (Destatis) նախնական տվյալներով։
Հուլիսի 8,5%-ի համեմատ գնաճի տեմպերն արագացել են։
Արդյունքը համընկել է Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումների հետ։
Օգոստոսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 0,4%-ով, փորձագետները կանխատեսում էին նմանատիպ աճ։ Իսկ հուլիսին աճել են 0,8%-ով։
Գերմանական չափանիշներով հաշվարկված գնաճն այս ամիս տարեկան կտրվածքով կազմել է 7,9%։ Նման մակարդակ է գրանցվել այս տարվա մայիսին, այն ամենաբարձրն է 1973 թվականից ի վեր։
Օգոստոսին նախորդ ամսվա համեմատ գներն աճել են 0,3%-ով։ Վերլուծաբանները տարեկան գնաճը գնահատել են 7,8%, ամսական՝ 0,3%։ Հուլիսին կազմել է համապատասխանաբար 7,5% և 0,9%։
Նախնական տվյալներով՝ Գերմանիայում այս ամիս էներգիայի արժեքը տարեկան կտրվածքով աճել է 35,6%-ով (հուլիսին՝ 35,7%-ով), պարենային ապրանքների արժեքը՝ 16,6%-ով (14,8%-ով)։ Միաժամանակ ծառայությունները թանկացել են 2,2%-ով (2%-ով)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում