Հայ-իրանական հարաբերությունների հեռավորությունը. Ինչ են փաստում տնտեսական ցուցանիշները

3 Min Read

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են մեզ գնահատել առկա իրավիճակը և հասկանալ մեր անելիքները։ Վերջերս շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք կամ ավելի կոնկրետ դեպի Թուրքիա, նշանակում է Հայաստանի մասնակցություն հակաիրանական կոալիցիային։

Նախ և առաջ Հայաստանը ներկայումս այն կարգավիճակում չէ, որ որևէ կոալիցիայում ներառվի։ Բացի այդ, ցավոք, Հայաստանի աշխարհագրական դիրքը ընդհանրապես բարենպաստ չէ։ Մենք այն երանելի երկրների ցանկում չենք, որոնք շրջապատված են բարեկամ երկրներով` նաև կրոնական, մշակույթային և արժեհամակարգային առումով։


Հայաստանը միանո՞ւմ է հակաիրանյան պատժամիջոցներին․ Ըստ փորձագետների՝ սա կարող է լուրջ վնաս հասցնել ՀՀ տնտեսությանը


Հայաստանը Հարավային Կովկասում եզակի երկիր է։ Սակայն, ներկայումս աշխատում ենք այդ եզակիությունը վերացնելու ուղղությամբ, քանի որ կան տեսակետներ, որ հենց դա է պատճառն այն ճգնաժամային իրավիճակի, որում հայտնվել ենք։

Վերջինիցս կախված է մեր հարաբերությունները Իրանի հետ։ Որքան էլ, որ իսլամական աշխարհում լինեն տարաձայնություններ, այստեղ գործում է մուսուլմանական եղբայրությունը, որը դրսևորվում է Իրանի իշխանությունների վարքագծում։ Այո՛, Իրանի և Հայաստանի ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներում ժպտում են իրար բարեկամաբար, բայց դ աչի խանգարում, որ Իրանի իշխանությունները շնորհավորեն Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։

Իրան-Հայաստանի հարաբերություններում առկա հեռավորության մասին են վկայում  նաև տնտեսաական ցուցանիշները. հարևան երկրներ ենք, սակայն չունենք ներգրավվածություն  փոխադարձ   տնտեսություններում.

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի արտահանման ծավալներում Իրանի մասնաբաժինը 2023թ. կազմել է ընդամենը 0,6%, իսկ ՀՀ ներմուծման ծավալներում՝ 2,6%։

ՀՀ իրական հատվածում Իրանի մասով իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում կազմել է ընդամենը 1,3%։

Ֆինանսական հատվածում իրականացված ուղղակի ներդրումների մաքուր պաշարների ծավալներում Իրանի մասնաբաժինը 2023թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 5,8%:

Իրանը հսկայական տարածք, բնակչություն, ծով և օգտակար հանածոներ ունեցող երկիր է, որը, նույնիսկ գտնվելով Արևմտյան պատժամիջոցների ներքո, ամբողջ պոտենցիալով չի ներկայացված հարևան Հայաստանում։ Հայաստանն էլ իր հերթին չի օգտվում իրանական հսկայական շուկայից։

  • Ամփոփելով` պետք է փաստել, որ Հայաստանն անկախությունից ի վեր երբեք չի կարողացել արդյունավետ քաղաքականություն վարել իր անմիջական հարևանների հետ։ Արդյունավետ տնտեսական կապերի առկայության պարագայում Հայաստան կներհոսեին իրանական էժան գազը, բենզինը և նավթը։
  • Արդյունավետ առևտրատնտեսական հարաբերությունները բացակայում են նաև մյուս հարևանների հետ։ Այս առումով Հայաստանի տնտեսությունը դարձել է չափից ավելի ոչ մրցունակ։ Ռուսները նշում են, որ Հայաստանին տրամադրվում է արտոնյալ գներով գազ, սակայն Հայաստանի տնտեսությունն ավելի թեթև կշնչեր, եթե լիներ մրցակցություն գազի ներմուծման ոլորտում։
  • Հետևաբար, այս կարևոր փաստերի համադրման արդյունքում անտեղի են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը կազմում է հակաիրանական կոալիցիա Արևմուտքի հետ։ Ի վերջո, մեր օրակարգում շատ ավելի կենսական հարցեր կան, որոնց վրա պետք է պահել հանրության ուշադրությունը։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով