Բրազիլացի վիրաբույժը Apple Vision Pro-ով վիրահատություն է իրականացրել

1 Min Read

Բրազիլացի վիրաբույժ Բրունո Գոբբատոն պատմել է Apple Vision Pro-ով ուսի արթրոսկոպիա իրականացնելու մասին. գրում է 9to5mac.com-ը։

Գոբբատոն ասել է, որ ուսի արթրոսկոպիայի (նվազագույն ինվազիվ վիրաբուժական պրոցեդուրա) ժամանակ օպտիկաները մի քանի պունկցիաների միջոցով տեղադրվում են հոդի մեջ, ինչը հնարավորություն է տալիս ընթացքը դիտել վիրտուալ էկրանով, որը նման է կինոթատրոնի ձևաչափին:

Բժիշկն ընդգծել է, որ ստացել է բարձր որակի պատկեր և կարող է միաժամանակ տեսնել և՛ վիրտուալ, և՛ իրական առարկաներ։

«Ուսի արթրոսկոպիայի համար հոդի ներսում օգտագործվում է տեսախցիկ, վիրաբույժները կատարում են վիրահատությունը՝ ուղիղ նայելով էկրանին: Այս սարքի միջոցով հնարավոր եղավ տեղադրել կինոթատրոնի չափի էկրան՝ բարձր լուծաչափով, ինչպես նաև իրական ժամանակում անցկացնել հիվանդների հետազոտություններ և ստեղծել 3D մոդելներ»,- ասել է Գոբբատոն։

Կիսվեք այս հոդվածով