Mercedes-ը ցուցադրել է ամբողջովին էլեկտրական Gelendvagen-ը 

1 Min Read

Mercedes-ը ներկայացրել է նոր ամբողջովին էլեկտրական G-Class ամենագնացի թիզերը. գրում է ferra.ru-ն։

Նոր արտադրանքը պահպանում է G-Class-ի խորհրդանշական խորանարդ ձևը, բայց միևնույն ժամանակ դրա դիզայնին ավելացվել են ժամանակակից տեխնոլոգիաներ արտացոլող տարրեր: Մեքենայի պրեմիերան կկայանա մոտ ժամանակներս։

Տեխնիկական բնութագրերի մասին դեռ քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ էլեկտրական մեքենան կլինի չորս էլեկտրաշարժիչներով և լիաքարշակ համակարգով, ինչը նրան կտրամադրի գերազանց անցանելիության և քարշակելու հնարավորություն։

Պաշտոնական տեղեկություն վաճառքի գնի և մեկնարկի ամսաթվի վերաբերյալ դեռ չկա։

Հիշեցնենք, որ այս պահին էլեկտրամոբիլների շուկան ամբողջ աշխարհում անկում է ապրում։ Դրա պատճառով, օրինակ, Tesla-ի բաժնետոմսերն անկում են ապրել։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով