Սինգապուրի ամենահին եւ ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Ջուրոնգ թռչունների այգին, որն ունի ավելի քան 50 տարվա պատմություն, հայտարարել է իր գործունեության դադարեցման և փակման մասին։ Աշխարհահռչակ այգին, որտեղ ապրում է մոտ 3500 թռչուն, այդ թվում՝ թութակներ, ֆլամինգոներ, պինգվիններ և արծիվներ, կմիանա Սինգապուրի կենդանաբանական այգուն և Գիշերային սաֆարիին, ինչպես նաև նոր շքեղ Banyan Tree հանգստավայրին։
Թռչունների այգու տարածքում նախատեսվում է կառուցել էկո-պարկ: Աշխատանքները կսկսվեն 2023 թվականի հունվարից։ 1971 թվականին, երբ այգին բացվեց, կար ընդամենը 60 տեսակի 1000 թռչուն, իսկ այժմ այնտեղ ավելի քան 400 տեսակի թռչուններ են պահվում:
2,5 միլիոն դոլար նախնական արժեքով կառուցված 20,2 հեկտար տարածք ունեցող այգին տարեկան ընդունել է մոտ 850,000 այցելու։
Ըստ Singapore Tourism-ի՝ սա Ասիայի ամենամեծ թռչունների այգին է: Այն կշարունակի կանոնավոր գործունեությունը մինչև հունվար։ Մինչ այդ նախատեսվում է կազմակերպել մի շարք միջոցառումներ և շրջագայություններ, որոնք նվիրված կլինեն Ջուրոնգ թռչունների այգու պատմությանը: