Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որն անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը։

Ծածկագիրը գրանցվում է համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Ապրանքների դրոշմավորման նպատակն է իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ:

Ապրանքի իսկությունը և սպառման ժամկետը ստուգելու համար կարող եք ներրբեռնել E-Mark հավելվածը, սքանավորել ապրանքի DataMatrix ծածկագիրը։ Արդյունքում՝ որակի վերահսկողությունը գտնվում է սպառողի ձեռքում: Դրոշմավորումը կարևոր է սպառողի, գործարարի և պետության համար։

Հարցերի դեպքում դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին (www.e-mark.am, info@e-mark.am, հեռ։  +374 10 300 300

Կիսվեք այս հոդվածով