Ալիևը հայտնել է` որ դեպքում Ադրբեջանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը

1 Min Read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ծրագրում միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):

«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում չի կարող քննարկման առարկա լինել»,- ասել է նա Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևի խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ տնտեսական օգուտներ կարող է ստանալ Ադրբեջանը, եթե միանա ԵԱՏՄ-ին։ Եթե ​​տնտեսական օգուտ չլինի, ապա Բաքուն կբավարարվի համագործակցության առկա մակարդակով, ասել է նախագահը։

Ապրիլի 22-ին տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։

Կրեմլի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային ասպեկտները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ընթացիկ խնդիրների շուրջ։

Share This Article