Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ծրագրում միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):
«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում չի կարող քննարկման առարկա լինել»,- ասել է նա Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևի խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ տնտեսական օգուտներ կարող է ստանալ Ադրբեջանը, եթե միանա ԵԱՏՄ-ին։ Եթե տնտեսական օգուտ չլինի, ապա Բաքուն կբավարարվի համագործակցության առկա մակարդակով, ասել է նախագահը։
Ապրիլի 22-ին տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
Կրեմլի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային ասպեկտները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ընթացիկ խնդիրների շուրջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում