Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված միջոցառման հյուրերն այս անգամ «Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող զինծառայողների երեխաներն էին։
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում փոքրիկ ընթերցասերների դատին հանձնվեց միության աջակցությամբ տպագրված և Հայաստանի երրորդ հանրապետության դրամի 30-ամյակին նվիրված «Արտավազդ արքայի հեքիաթը» գիրքը։
Միջոցառման ընթացքում հեքիաթագրքի հեղինակ Արփի Մաղաքյանը երեխաներին ծանոթացրեց Տիգրան Մեծի որդի Արտավազդ արքայի, նրա օրոք ստեղծված և նրա կյանքը փրկած մետաղադրամի պատմությանը, ներկայացրեց Արտաշեսյան դինաստիայի արքայի բոսորագույն թագը։
«Արտավազդ արքայի հեքիաթը» գիրքում արքայի կողմից հատված մետաղադրամը պատմական էքսկուրս է կատարում դրամահատարանից մինչև մեր օրերը։
Հանդիպման ավարտին երեխաները ստացան գրքի իրենց օրինակները՝ հեղինակի մակագրությամբ՝ խոստանալով ընթերցել և սպասել նոր հանդիպման։
ՀԲՄ կողմից գրադարանին ևս նվիրաբերվեց գրքի խմբաքանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում