ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

3 Min Read

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։

Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական ​​պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:

Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%:

Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին հասանելի են նոր՝ «Կայուն», «Ավելացող» և «Անսահման» ավանդատեսակները: Ավանդատուն կարող է ընտրել բարձր տոկոսադրույքով, համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններով, իրեն հարմար տեղաբաշխման ժամկետով և տոկոսների վճարման եղանակով տարբերակ:

 «Կայուն» ավանդի շրջանակներում միջոցները կարելի է տեղաբաշխել 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով՝ սկսած 50 հազար ՀՀ դրամ կամ 10 հազար ռուբլի գումարից: Տվյալ ավանդի համար համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Տոկոսները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին` ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացման տարբերակով: Կախված միջոցների տեղաբաշխման ժամկետից՝ ավանդի վաղաժամկետ խզման դեպքում տոկոսները կարող են պահպանվել:

Համալրման հնարավորությամբ «Ավելացող» ավանդատեսակը հասանելի է 30 օրից մինչև 3 տարի ժամկետով: «Անսահմանափակ» ավանդի համար լիովին հասանելի են մասնակի ելքագրումներ և համալրումներ: Միջոցների տեղաբաշխման ժամկետը տատանվում է 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով՝ ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ: Երկու ավանդների համար էլ տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 30 հազար ՀՀ դրամ կամ 5 հազար ՌԴ ռուբլի:

«Միջոցներ տեղաբաշխելիս հաճախորդի համար կարևոր է անհատական ​​մոտեցումը: Ուստի, հաշվի առնելով շուկայում ձևավորված պահանջները, մենք ընդլայնել ենք մեր խնայողական պրոդուկտների շարքը՝ առաջարկելով երեք տարբեր ավանդներ՝ ճկուն պայմաններով։ Դրանք հասանելի են թե՛ ազգային արժույթով և թե՛ ռուսական ռուբլով: Սակայն, հաշվի առնելով շահութաբերությունը, ավանդների համար այսօր ամենատարածված արժույթը ՀՀ դրամն է։ 2023թ․-ի արդյունքներով բանկի ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը գերազանցել է 80 մլրդ ՀՀ դրամը, որից 93%-ը ազգային արժույթով է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Ձևակերպել ավանդ  կարելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ հեռահար եղանակով՝ Վիդեո բանկինգ ծառայության միջոցով: Ավանդների համալրումը հասանելի է բանկի մասնաճյուղերում: 1 մլն ՀՀ դրամ գումարի կամ դրան համարժեք արտարժույթով ավանդ ներդնելիս հաճախորդին տրամադրվում է դեբետային քարտ՝ ավանդի գործողության ժամկետի ընթացքում անվճար սպասարկմամբ և բանկի բանկոմատներից միջոցների անվճար կանխիկացմամբ։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 


ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր


 

Կիսվեք այս հոդվածով