Kia ընկերությունը հայտարարել է Tasman մոդելի դեբյուտի ստեղծման մասին, որը կդառնա պատմության մեջ հարավկորեական առաջին պիկապը (ավտոմեքենայի թափքի տարատեսակ, որը ենթադրում է փակ խցիկ վարորդի և ուղևորների համար և բաց խցիկ՝ բեռների համար),– գրում է Autopilot.ru-ն:
Մոդելի անվանումը կապված է ավստրալական Տասմանիա նահանգի հետ, որը գտնվում է համանուն կղզում, և Տասմանական ծովի ափին: Kia պիկապը հասանելի կլինի Ավստրալիայում, Հարավային Կորեայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, իսկ դեպի Եվրոպա և ԱՄՆ առաքումների մասին դեռ չի նշվում:
Tasman-ը կլինի երկրորդը՝ Kia Mohave-ից հետո: Այն կտարբերվի նաև 2021 թվականին թողարկված Hyundai Santa Cruz-ից։
Նոր պիկապի հիմնական մրցակիցները կլինեն Ford Ranger-ը, Volkswagen Amarok-ը և Toyota Hilux-ը:
Մեքենայի նախատիպի ձևավորումն արել է հայտնի նկարիչ Ռիչարդ Բոյդ-Դանլոպը, որը ոգեշնչվել է Ավստրալիայի տարբեր լանդշաֆտների վայրի գեղեցկությամբ, ինչպես նաև սերֆինգի (ջրի վրայով սահքն է հատուկ տախտակով) մշակույթով:
Tasman-ը շուկայում հասանելի կլինի 2025 թվականից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում