Որ երկիրն է ընդգրկվել վառելիքի մատչելիության լավագույն 20 երկրների ցանկում

1 Min Read
Ռուսաստանը բնակչության համար առավել մատչելի վառելիք ունեցող երկրների քսանյակում զբաղեցրել է 17-րդ տեղը՝ 1 լիտրի դիմաց 55.2 ռուբլի միջին գնով,– գրում է РИА Новости-ին:
GlobalPetrolPrices-ի տվյալներով ՝ հունվարին Ռուսաստանում վառելիքի մեկ լիտրի միջին գինը կազմել է 55.2 ռուբլի։
Բենզինի ամենացածր գները գրանցվել են նաև Իրանում ՝ մեկ լիտրի դիմաց ընդամենը 2.5 ռուբլի։ Հաջորդում են Լիբիան և Վենեսուելան՝ մեկ լիտրի համար համապատասխանաբար 2.7 և 3.1 ռուբլի։
Լավագույն քսանյակում են նաև Քուվեյթը և Ալժիրը, որտեղ մեկ լիտր բենզինի միջին արժեքը 30.3 ռուբլի է։
Մինչդեռ բենզինի ամենաթանկ գները գրանցվել են Հոնկոնգում՝ մեկ լիտրի դիմաց 274.9 ռուբլի, Մոնակոյում և Իսլանդիայում ՝ 205.5 ռուբլի, Դանիայում՝ 187.8 ռուբլի և Նիդեռլանդներում՝ 184.9 ռուբլի:
Նշվում է, որ բենզինի միջին համաշխարհային գինը մեկ լիտրի համար կազմում է 114.33 ռուբլի։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով