Ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանը ՌԴ-ին մատակարարել է 20.8 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1.9 անգամ ավելի է:
Տեղեկությունը հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»: Նշվում է, որ ՀՀ-ից Ռուսաստան հիմնականում արտահանվում է խաղող, լոլիկ և վարունգ։
Ապրիլի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է Հայաստանի չորս ընկերությունների կաթնամթերք մատակարարել ՌԴ:
Հաղորդում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները, քանի որ արտադրանքը համապատասխանում են ԵԱՏՄ պահանջներին։