ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ:
Կողմերը քննարկել են մայիսի 14-16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: