Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:
Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում:
Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին, վերակառուցվող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:
Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, որակն ու խնդիրները:
Շրջայցից հետո նախարարը մարզպետի և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Անահիտ Ավանեսյանին է ներկայացվել մարզի բժշկական կազմակերպությունների առողջապահական եռամսյա ցուցանիշները, կատարողականները:
Նախարարը կարևորել է մարզի բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացումն ու վերազինումը, այդ ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում