1980-ական թվականներին տոնավաճառում որպես դեկորատիվ զարդ 12 դոլարով գնված մատանին աճուրդում վաճառվել է 1.1 մլն դոլարով,– գրում է Luxury Launches-ը:
Մատանին գնած կինը հայտնել է, որ այն զարդարող քարը պարզապես բյուրեղ է: Սակայն տարիներ անց պարզվել է, որ բյուրեղն իրականում 26 կարատանոց ադամանդ է:
Sothebys-ի Լոնդոնի ոսկերչական բաժնի ղեկավարն ասել է, որ այն գեղեցիկ մատանի է: Բայց ոչ ոք պատկերացում չուներ, թե դա ինչ արժեք ուներ:
2017-ին մատանին վաճառվել էր 808 000 դոլարով: Այդ ժամանակվանից ի վեր մատանին շատ սեփականատերեր է փոխել և այժմ այն Sothebys աճուրդում վաճառվել է 900 000 ֆունտ ստեռլինգով (1.1 մլն դոլարով):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում