Միշուստինը հորդորել է հրաժարվել դոլարով և եվրոյով միջազգային վճարումներից

1 Min Read

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ անհրաժեշտ է բարձրացնել ռուբլով Միջազգային վճարումների մասնաբաժինը և աստիճանաբար ամբողջությամբ հրաժարվել ոչ բարեկամական պետությունների արժույթներից:

Այս մասին նա ասել է օգոստոսի 30-ին ռուսական ֆինանսական համակարգի զարգացման հարցերով ռազմավարական նստաշրջանում, փոխանցում է ТАСС-ը։

Կառավարության ղեկավարը հավելել է. բիզնեսի համար երկարաժամկետ ռեսուրսներն ավելի մատչելի դարձնելու համար հարկավոր է ամրապնդել վստահությունը արդյունաբերական ինստիտուտների նկատմամբ, գրավիչ պայմաններ առաջարկել բոլոր ներդրողներին, այդ թվում ՝ հայրենական, նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանության համար  հուսալի մեխանիզմներ առաջարկելով։

Այլ առաջնահերթ խնդիրների թվում Միշուստինը նշել է ՌԴ տնտեսության մեջ առկա միջոցների ներդրման համար խթանների ստեղծումը, ինչպես նաեւ ներդրումների նոր հուսալի գործիքների ստեղծումը:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում հաշվարկների 75%-ն իրականացվում է ազգային արժույթով։

 

 

 

Կիսվեք այս հոդվածով