Էկոնոմիկայի նախարարը «Business Weekend»-ի շրջանակում քննարկումներ է ունեցել գործարարների հետ

1 Min Read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 21-ին Ծաղկաձորում «Mantashyants Business Weekend»-ի շրջանակում հանդիպել է Մանթաշյանց գործարարների միության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում, որին ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, այլ թեմաներին զուգահեռ, քննարկվել են ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, աջակցության գործիքակազմին, միջազգային համագործակցությանը, լոգիստիկ հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախարարն ու իր տեղակալը պատասխանել են ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, «Business Weekend»-ին մասնակցել են մոտ 300 գործարարներ, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։

Share This Article