ԱՄՆ-ը TikTok-ին ժամանակ է տվել

1 Min Read

TikTok-ը կարող է արգելվել ԱՄՆ-ում, եթե սոցիալական մեդիայի հավելվածի չինացի սեփականատերը չվաճառի իր մասնաբաժինը: Այս մասին գրում է Sky News-ը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, ընդունել է օրինագիծ, համաձայն որի՝ TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ում կարգելվի, եթե սեփականատեր չինական ByteDance կոնցեռնը այն չվաճառի այլ սեփականատիրոջ։

Փաստաթղթում ասվում է, որ ընկերությունը  պետք է դա անի ինը ամսվա ընթացքում, սակայն ԱՄՆ նախագահը, իր որոշմամբ, կարող է երկարացնել այդ ժամկետը եւս երեք ամսով։

Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կփորձի վիճարկել այդ որոշումը դատարանում՝ պնդելով, որ դա հավելվածի միլիոնավոր օգտատերերի կզրկի այն իրավունքներից, որոնք պաշտպանում են խոսքի ազատությունը:

Նման դատական վիճարկումները կարող են զգալիորեն հետաձգել Կոնգրեսի կողմից սահմանված ժամկետները կամ արգելափակել օրենքի ուժի մեջ մտնելը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով