«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ Այս մասին BanksNews․am-ի հետ զրույցում հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան:
Ըստ կայքի չվացուցակի` այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։ Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։
Քիշնևի թռիչքի համար խորհուրդ է տրվում դիմել ավիաընկերությանը:
Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։
«Այս պահին թռիչքուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում: 13:30 կվերականգնվի օդանավակայանի թռիչքուղու բնականոն աշխատանքը»,- նշեց Մողրովյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում