Իլոն Մասկն հայտարարել է, որ մինչև 2022 թ․-ի ավարտը կթողարկի Tesla ինքնակառավարվող մեքենան։ Այս մասին ձեռնարկատերը հայտարարել է նորվեգական Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած էներգետիկ համաժողովի ժամանակ, գրում է Lenta.Ru-ն։
Նրա խոսքով լիովին ինքնավար վարելու տեխնոլոգիան պետք է ներկայացվի մինչև տարեվերջ Հյուսիսային Ամերիկայում, հնարավոր է նաև Եվրոպայում։
«Այս պահին ես երկու հիմնական բաների վրա եմ կենտրոնացել և փորձում եմ իդեալական ձևով դրանք ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Դրանցից մեկը՝ Starship-ը ուղեծիր դուրս բերելն է, ապա Tesla-ի ամբողջությամբ ինքնակառավարվող, անվարորդ մեքենաների արտադրումն է», – նշել է Մասկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում