YouTube-ը գործարկում է նոր գործառույթներ՝ օգնելու բովանդակություն ստեղծողներին ավելի շատ վաստակել

2 Min Read

YouTub-ը գործարկում է նոր գործառույթներ, որոնք բովանդակություն ստեղծողներին ավելի շատ վաստակելու հնարավորություն կտան,– գրում է Techcrunch.com-ը: 

Նոր գործառույթների գործարկումը պայմանավորված է նրանով, որ Tik Tok Shop-ը ձգտում է մրցակցել YouTube Shopping-ի և ոլորտի այլ մրցակիցների հետ: Հաղորդվում է, որ TikTok-ը մտադիր է տասնապատկել իր TikTok Shop բիզնեսը՝ այն հասցնելով մինչև 17.5 մլրդ դոլարի:

YouTube-ը կգործարկի «Գնումների հավաքածուներ» բաժինը, ինչը թույլ է տալիս ստեղծողներին ընտրել իրենց նախընտրած ապրանքները: Ստեղծողները, ըստ թեմայի, կարող են ընտրել ապրանքների ընտրանուց, օրինակ ամենօրյա դիմահարդարման հավաքածուներ կամ զգեստներ:

Հավաքածուները կցուցադրվեն ստեղծողի ապրանքների ցանկում, խանութ ներդիրում և կտեղադրվեն նաև տեսանյութի նկարագրության մեջ: Գործարկելուց հետո ստեղծողները կկարողանան հավաքածուներ ստեղծել իրենց հեռախոսի Studio հավելվածում: 

Բացի այդ, YouTube-ը կգործարկի նաև Affiliate Hub հավելվածը, որպեսզի ստեղծողների համար ավելի հեշտ լինի միջնորդավճարների և պրոմո կոդերի մասին տեղեկատվություն գտնելը:

YouTube-ը կավելացնի նաև Fourthwall վեբ կայքը, որը կօգնի ստեղծողներին խանութներ ստեղծել: Թույլ տալով օգտվողներին ստեղծել իրենց խանութը, YouTube-ն օգտատերերի համար կհեշտացնի բովանդակության ստեղծումն ու կառավարումը անմիջապես YouTube Studio-ում:

Անցյալ տարի YouTube-ը կրկին գործարկել էր գործառույթներ, որոնք թույլ էին տալիս ստեղծողներին պիտակավորել ապրանքները իրենց տեսադարանում՝ հիմնվելով տեսանյութի նկարագրության մեջ նշված ապրանքների վրա:

YouTube-ն այժմ ընդլայնում է այս գործառույթը: Ընկերությունը նշում է, որ այն կարող է օգնել ստեղծողներին ավելի շատ եկամուտներ վաստակել անգամ իրենց հին բովանդակությունից:

YouTube-ը հայտնել է, որ 2023 թվականին օգտվողները դիտել են ավելի քան 30 մլրդ ժամ: Պլատֆորմը նկատել է, որ 25%ով ավելացել է այն տեսանյութերի դիտման ժամանակը, որոնք օգնում են մարդկանց գնումներ կատարել:

 

 

Share This Article