Գերմանական Վերականգնման վարկերի բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը նոր ծրագրերի իրականացման գործում. Այզենբախը՝ Փաշինյանին

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ Կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը:

Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը ընդգծել է, որ KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը՝ նոր ծրագրերի իրականացման գործում:

KfW-ի ներկայացուցիչն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, կարևորել է համատեղ նախագծերի իրականացումը: Նրա համոզմամբ՝ համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Կիսվեք այս հոդվածով