Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանից գազի մատակարարումները կրճատելու պատրաստակամության մասին

1 Min Read

«Գազպրոմի» որոշումը՝ Ֆրանսիական Engie ընկերությանը գազի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ, չի սպառնում ֆրանսիական շուկայում տիրող իրավիճակին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը։

Ըստ լրատվամիջոցների՝ «Գազպրոմը» ծանուցել է Engie-ին, որ օգոստոսի 30-ից կդադարեցնի գազի մատակարարումները՝ որոշակի պայմանագրերի շուրջ տարաձայնությունների պատճառով։

«Մենք դրան պատրաստվել ենք՝ դիվերսիֆիկացնելով մեր մատակարարման աղբյուրները և հնարավորինս համալրելով մեր պաշարները», – ասել է նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «Գազպրոմի» որոշումը։

Հիշեցնենք, որ «Գազպրոմի» մատակարարումները ֆրանսիական էներգետիկ ընկերությանը նվազել էին դեռևս հուլիսին։

Share This Article
Թողնել մեկնաբանություն