Միջազգային վճարումներում եվրոյի մասնաբաժինն իջել է պատմական նվազագույնի

0 Min Read

SWIFT միջբանկային համակարգի միջոցով գլոբալ հաշվարկներում եվրոյի մասնաբաժինը մարտ ամսին իջել է պատմական նվազագույնի․ գրում է ՌԻԱ Նովոստին։

Ամսվա ընթացքում եվրոպական արժույթը կորցրել է 1,32 տոկոսային կետ, դրա մասնաբաժինը կազմել է 21,93%։

Դոլարը, ընդհակառակը, ամրապնդել է իր դիրքերը։ Դրա մասնաբաժինը փետրվարի համեմատ աճել է 0,81 տոկոսային կետով՝ մինչև 47,37%, սա առավելագույնն է անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր։

Share This Article