ՌԴ օդային փոխադրումների աճի տեմպերը սկսել են դանդաղել

1 Min Read

Մարտին ռուսական ավիաընկերությունների չվերթները, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել են ընդամենը 2.6%-ով:

Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներին։

Ամբողջ երկրում փոխադրվել է ավելի քան 5.9 մլն ուղևոր՝ 2023 թվականի մարտի 5.79 միլիոնի դիմաց։ Միջազգային չվերթներում ուղևորահոսքն աճել է գրեթե 22%-ով ՝ հասնելով ավելի քան 2 մլն մարդու: Ընդհանուր ուղևորահոսքը (ներքին և միջազգային չվերթերը միասին վերցրած) աճել է 6.8%-ով և կազմել 7.9 մլն մարդ:

Մարտին ամբողջ երկրում թռիչքների աճի տեմպերն ամենացածրն են եղել այս տարվա սկզբից ի վեր: Հունվարին աճը կազմել է 4.7%, փետրվարին՝ 6.7%։

«Аэрофлот» գրուփը («Ռոսիա» և «Պոբեդա» ավիաընկերությունները) մարտ ամսին տեղափոխել է 4 մլն ուղևորի: Ներքին երթուղիներով փոխադրվել է 3 մլն մարդ (+14%), մինչդեռ միջազգային ուղևորափոխադրումներն աճել են 48.4%-ով՝ հասնելով 1 մլն ուղևորի։

Առանձին ուղություններով «Аэрофлот» ավիաընկերությունը 28%-ով ավելացրել է ուղևորափոխադրումները։

TAGGED:
Share This Article