Արցախցի ուսուցիչները հավելավճարներ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք:

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում՝ նաև ամսական 50 հազար դրամ՝ բացի 30 տոկոս հավելավճարից»,- ասել է Անդրեասյանը:

Այս նախագծով արդեն բաշխվել է անհրաժեշտ միջոցներն ըստ մարզերի: Նախարարի խոսքով՝ բավականին մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից. այս պահի դրությամբ կա արդեն 330 ուսուցիչ, և դիմումների թիվը գնալով ավելանում է: Ու նաև դա է պատճառը, որ զուգահեռ այլ նախագիծ են շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացվի, այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու և այս ընթացակարգով աշխատանքի անցնելու:

«Եվ պիտի ասեմ, որ մեր համակարգում արդեն աշխատում է ավելի քան 500 ուսուցիչ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված: Նրանց մի մասը ոչ այս կարգով է աշխատանքի անցել. նրանք այն ուսուցիչներն են, որոնք հիմնականում Երևանի դպրոցներում են աշխատանքի անցել կամ ուղղակի մասնակցել են մրցույթների, բայց մենք տեսնում ենք, որ այն պահից, որ երբ մարդիկ ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, արդեն նաև շատ ավելի մեծ պատրաստակամությամբ այս ծրագրից են օգտվում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share This Article