ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։
Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ։ Արտասահմանյան բեմադրություններից հանդիսատեսին կցուցադրվեն «Մոնոկլ» մոնոներկայացումների միջազգային փառատոնի հաղթող ճանաչված երկու ռուսական ներկայացումներ և մեկ ներկայացում Բելառուսից։
Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև Ռուսաստանից ժամանած հայտնի արտ-մենեջերների, ռեժիսորների և դերասանների վարպետության դասեր։
«Մենք ուրախ ենք աջակցելու ARMMONO փառատոնին, որը վառ իրադարձություն է դարձել երկրի մշակութային կյանքում։ Այս միջոցառումը ավելի քան երկու տասնամյակ միավորում է տաղանդավոր դերասանների, ռեժիսորների և բոլոր նրանց, ովքեր գնահատում և սիրում են արվեստը։ Նման միջոցառումները նպաստում են թատերական արվեստի զարգացմանը և տարբեր երկրների ստեղծագործական թիմերի միջև փոխգործակցության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս տարվա բոլոր ներկայացումները մեծ հետաքրքրություն կառաջացնեն հանդիսատեսի մոտ և կգրավեն թատերական ստեղծագործության նոր երկրպագուներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«ARMMONO փառատոնը գոյություն ունի ավելի քան 20 տարի։ Մոնոներկայացումն աշխարհում ճանաչված ժամանակակից թատերական ժանրերից է, որը հարազատ է դարձել մեր հանդիսատեսին նույնպես։ Մենք շատ շնորհակալ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մեզ նման լայնածավալ նախագծում, որն, անկասկած, կարևոր դեր կունենա հայկական մշակույթի զարգացման և միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում»,- նշել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և թատերական ներկայացումների ժամանակացույցը կարելի է գտնել փառատոնի պաշտոնական կայքում և սոցիալական էջերում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ․ բանկից ժամկետներ են հայտնում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում