«Wildberries»-ը վաղվանից կսկսի չինական «Chery» մեքենաների վաճառքը, մոդելի ողջ տեսականին հասանելի կլինի Wildberries-ում:
Այս մասին РБК-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնել են «Wildberries»-ից, գնումը տեղի կունենա ամբողջական կանխավճարով։ Վճարումից հետո գնորդի հետ կապ կհաստատի Chery-ի պաշտոնական մենեջերը՝ մանրամասները ճշտելու համար:
Առաքման վայրը նախապես կհամաձայնեցվի, իսկ մեքենայի առքուվաճառքի պայմանագիրը կստորագրվի նախքան այն սեփականատիրոջը հանձնելը։
Նշվում է, որ «Chery»-ին արտասահմանյան ավտոարտադրողների շրջանում վաճառքով առաջատար է Ռուսաստանում:
2023 թվականին վաճառվել է 118 950 ավտոմեքենա, ինչը երեք անգամ ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ «Chery»-ի մասնաբաժինը ռուսական շուկայում կազմում է 11.2% (2022-ին այն կազմում էր 6.3%)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում