Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Մոդեքս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին:
Հայկազ Ֆանյանն աշխատանքային կարգով Հանրապետության նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա դինամիկայի և հիմնական միտումների վերաբերյալ կենտրոնի իրականացրած հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առկա իրավիճակում երկրի տնտեսության զարգացման հնարավորությունների և խոչընդոտների, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումներն ու համագործակցությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում